Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանում անկայունության հանգեցնող իրադարձություններ տեղի չունենան․ Հաքան Ֆիդան

Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և չի աջակցում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման սցենարին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իրանը կկարողանան լուծել խնդիրներն ուղիղ երկխոսության, միջնորդների կամ այլ դերակատարների միջոցով։ «Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային խաղացողների հետ … Read more

Հնդկաստանը փնտրում է ռուսական նավթի այլընտրանքներ․ Bloomberg

Bloomberg-ը հաղորդում է, որ Հնդկաստանը աստիճանաբար կրճատում է ռուսական հում նավթի գնումները՝ ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների վախի պատճառով, և աստիճանաբար փնտրում է այլընտրանքային շուկաներ։ Նավերի հետևման տվյալները և գործին ծանոթ մարդիկ ցույց են տալիս Հնդկաստանի նավթի ներմուծման անկում, որը դեկտեմբերին կհասնի երեք տարվա ամենացածր մակարդակին։ Թրամփի վարչակազմը ամիսներ շարունակ հարձակվել է Հնդկաստանի վրա՝ Ռուսաստանից նավթի … Read more

Գազայի հատվածում հակամարտության դադարեցման ամերիկյան ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է

Գազայի հատվածում հակամարտության դադարեցման՝ 20 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: «Հրադադարից անցնում ենք ապառազմականացման, տեխնոկրատական կառավարման և վերակառուցման»,- նշել է նա՝ հավելելով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ կվերադարձնի իսրայելցի վերջին պատանդի մասունքները։ Ուիթքոֆի խոսքով՝ … Read more

«Լուկօյլը» Մոլդովայում իր բոլոր ակտիվները կվաճառի

«Լուկօյլը» ստիպված կլինի վաճառել Մոլդովայում իր բոլոր ակտիվները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Դորին Ջունգիետուն։ «Նրանք, ըստ էության, այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում գործարքները կարգելափակվեն», — պատասխանել է նախարարը՝ ռուսական ընկերության կողմից մոլդովական ակտիվների վաճառքից հրաժարվելու հնարավորության մասին հարցին։ Նա նշել է, որ կառավարությունը հետաքրքրված չէ «Լուկօյլ-Մոլդովա» … Read more

«Ամեն ինչ արել ենք եւ կանենք՝ մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ»․ Փաշինյանը ԻԻՀ դեսպանի հայտարարության մասին

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում Իրանի դեսպանի հնչեցրած մտահոգություններին։  Մասնավորապես, դեսպանն ասել էր․ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, եւ նրանց համար կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, հանդես գան անհարգալից ու … Read more

ԱՄՆ-ն անորոշ ժամկետով կասեցնում է վիզաների ընթացակարգերը 75 երկրի՝ այդ թվում Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի համար

Region Monitor. ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Վաշինգտոնը անորոշ ժամկետով կասեցնում է վիզաների բոլոր ընթացակարգերը 75 երկրների համար, որոնց թվում են նաև Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը և Սոմալին։ Պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։ Պետդեպի խոսնակ Թոմի Պիգոթի խոսքով՝ քայլը միտված է կանխելու այն միգրանտների … Read more

Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելու, քան Ռուսաստանը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։   Reuters-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնելու արդեն շուրջ չորս տարի շարունակվող պատերազմը։   «Կարծում եմ՝ նա պատրաստ … Read more

Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի հետ ամուր գործընկերությունը. Թոմ Բարաք

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունն այլ տեղեկություններ չի հաղորդել: Բարաքը քննարկումը որակել է արդյունավետ և անկեղծ: X-ի իր էջում նա նշել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի հետ ամուր գործընկերությունը և շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային … Read more

«Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա»․ #Bild (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու` Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում կատարելով տեղում գտնվող լրագրողներին: Նշվում է, որ դանիական բանակի «Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել են ոչ միայն դանիացի զինվորականներ, այլև … Read more

Վրացական գինու արտահանումը Եվրոպա թափ է հավաքում

Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2025 թվականին 30 եվրոպական երկրներ է առաքվել 11.5 միլիոն լիտր գինի՝ 38.7 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 7%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Արտահանված գինու ամենամեծ ծավալը բաժին է ընկել Լեհաստանին (6.8 միլիոն լիտր), որին հաջորդում են Գերմանիան (1.3 միլիոն), Լատվիան (1.2 միլիոն), Լիտվան (703,500) և Միացյալ Թագավորությունը (327,700)։ Բաժանորդագրվեք մեր ալիքին … Read more