Region Monitor. ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Վաշինգտոնը անորոշ ժամկետով կասեցնում է վիզաների բոլոր ընթացակարգերը 75 երկրների համար, որոնց թվում են նաև Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը և Սոմալին։ Պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։
Պետդեպի խոսնակ Թոմի Պիգոթի խոսքով՝ քայլը միտված է կանխելու այն միգրանտների մուտքը, ովքեր կարող են ԱՄՆ-ում դառնալ «սոցիալական բեռ»։ Վիզաների հայտերի ընդունումը այս երկրների քաղաքացիների համար դադարեցված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ իրականացվում է միգրացիոն ընթացակարգերի վերանայում։
ԱՄՆ իշխանությունները դեռ չեն հստակեցրել, թե որքան ժամանակ կգործի սահմանափակումը և արդյոք այն տարածվելու է նաև արդեն ներկայացված դիմումների վրա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: