«Ցուցարարներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա»․ Արաղչի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է տեղեկությունը, թե Թեհրանը պլանավորում է մահապատժի ենթարկել բողոքի ցույցի մասնակիցներին։ Fox News-ին տված հարցազրույցում Արաղչին ասել է, որ «կախաղան հանելու որևէ ծրագիր չկա»՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ցուցարարներին մահապատժի ենթարկելու ծրագրեր կան։ «Կախաղան բարձրացնելը քննարկումից դուրս է» – ասել է նա։