Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները․ Դոնալդ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ըստ իր տեղեկությունների՝ Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները։ Iravaban.net-ը տեղեկանում է Reuters-ից։

Թրամփը հղում է արել «Մյուս կողմում գտնվող շատ կարևոր աղբյուրներ»։

Reuters-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ նախագահը չի բացառել նաև ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել դեպքերի զարգացումներին։

Leave a Comment