«Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա»․ #Bild (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու` Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում կատարելով տեղում գտնվող լրագրողներին: Նշվում է, որ դանիական բանակի «Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել են ոչ միայն դանիացի զինվորականներ, այլև … Read more

Վրացական գինու արտահանումը Եվրոպա թափ է հավաքում

Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2025 թվականին 30 եվրոպական երկրներ է առաքվել 11.5 միլիոն լիտր գինի՝ 38.7 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 7%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Արտահանված գինու ամենամեծ ծավալը բաժին է ընկել Լեհաստանին (6.8 միլիոն լիտր), որին հաջորդում են Գերմանիան (1.3 միլիոն), Լատվիան (1.2 միլիոն), Լիտվան (703,500) և Միացյալ Թագավորությունը (327,700)։ Բաժանորդագրվեք մեր ալիքին … Read more

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում 2 հայ է զոհվել։ «Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,- հստակեցրել է Սինանյանը։  Նա նշել է, որ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ … Read more

Grok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանց — Հայաստանի Հանրային Ռադիո

Grok AI-ի ստեղծողները հայտարարել են, որ այս արհեստական բանականության գործիքն այլեւս չի կարողանա տարբեր երկրների իրական մարդկանց մերկ լուսանկարներ ստեղծել։ «Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի Grok-ը թույլ չտա իրական մարդկանց պատկերների խմբագրում և նրանց բաց հագուստով, օրինակ՝ բիկինիով, պատկերներ։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին»,- նշված է X հարթակում  նրանց տեղադրած … Read more

Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը

Կանադայի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը և նրանց վերադարձը հայրենիք: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է Կանադայի ԱԳՆ-ի X-ի էջում: Դիտումների քանակ5

Թուրքիայում հայտնել են Հայաստանի հետ սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսի ավարտի մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում. Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: … Read more

Քրդական զինված խմբավորումները փորձել են Իրաքից անցնել Իրան

Քրդական զինված անջատողական խմբավորումները փորձել են Իրաքից հատել Իրանի սահմանը: Iravaban.net-ը  այս մասին  տեղեկանում է  Reuters-ից։ Լրատվական գործակալությունը հղում է արդել թեմայից քաջատեղյակ երեք աղբյուրների նշելով, որ սա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կազմակերպությունները կարող են օգտվել Թեհրանի դեմ բողոքի ցույցերի մի քանի օր տևած ճնշումներից հետո ստեղծված անկայունությունից։ Երեք աղբյուրները, որոնց թվում է … Read more

Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն

Միջազգային 15 Հունվար, 2026 11:55 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժություններին Գրենլանդիայում, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական էջում։ «Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ … Read more

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա. Արաղչի

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ զրույցում: Նա հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ: Նրա խոսքով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է: Դիվանագետը ևս մեկ անգամ նշել է, որ ցույցերն իրականացվել են … Read more

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ: Նշվում է, որ նիստը պահանջվել է Միացյալ Նահանգների կողմից: Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ գրավել կառավարական շենքերը և երկրի դեմ … Read more