Կոլումբացի հայտնի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, պաշտոնապես դարձել է կոլումբիական «Միլիոնարիոսի» ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հաստատել է ակումբի պաշտոնական կայքը։
39-ամյա հարձակվողը Բոգոտան ներկայացնող թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Սա Ֆալկաոյի երկրորդ գալուստն է «Միլիոնարիոս»։ Կոլումբիացին հարազատ ակումբից հեռացել էր բոլորովին վերջերս՝ 2025 թվականի ամռանը։ Ակումբի կազմում անցկացրած նախորդ հատվածում նա հասցրել էր մասնակցել 29 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ մինչ հայրենիք վերադառնալը Ֆալկաոն տպավորիչ կարիերա է ունեցել Եվրոպայում՝ պաշտպանելով Հին աշխարհի այնպիսի գրանդների պատիվը, ինչպիսիք են՝ Մադրիդի «Ատլետիկոն», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մոնակոն»։