ՄԻՊ-ը սկսել է քրեակատարողական հիմնարկների մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։ Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են … Read more

Ի՞նչ ունեցվածք ունի ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»

2022 թվական. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։ Հայտարարագրի … Read more

Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ: Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն … Read more

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՌԴ վերադառնալիս «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

ՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։  «Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական … Read more

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Հովհաննես Սահակյանի ձերբակալության գործով • Tribune.am

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։ Ահազանգից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ավելի … Read more

Ստացվել է 112 հեռախոսազանգ, ուսումնասիրվել 510 հրապարակում․ ՄԻՊ ամփոփումը ընտրությունների վերաբերյալ

Հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից՝ իրականացնելով ընտրական գործընթացի շրջանակում ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող հարցերի մշտադիտարկում ու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ: Այդ նպատակով Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված դիմում-բողոքներին արագ արձագանքում, քննարկում, հասցեագրում … Read more

ՄԻՊ թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին առնչվող 59 ահազանգ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ: Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: … Read more

ՄԻՊ-ի աշխատակազմը ընտրությունների օրը գործում է արտակարգ ռեժիմով • Tribune.am

Հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն՝ ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքների և ահազանգերի անհապաղ ընդունման, քննարկման, համապատասխան մարմիններին հասցեագրման և քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։ Արտակարգ ռեժիմով գործում է նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, … Read more

Փաշինյանի խոսույթն ընդունելի՞ է. հարց ՄԻՊ–ին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արթուր Օսիպյանին՝ նրան մտահոգող հարցերին ծանոթանալու նպատակով, սակայն նա սկզբում հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Հիշեցնենք, որ Օսիպյանը կալանավորվել էր վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո և այժմ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից։ … Read more

ՄԻՊ աշխատակազմը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին – Live News

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել են մասնագիտական քննարկումներ և վերապատրաստումներՀայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շաբաթների ընթացքում իրականացվել է մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների շարք՝ ուղղված ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովմանը և Պաշտպանի մանդատի պատշաճ իրագործմանը։ Վերապատրաստումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ընտրական գործընթացներում Մարդու … Read more