Ինչպես է ընթանում Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը — Armsport.am

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արագորեն վերականգնվում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածքից։ Ինչպես հայտնում է FCInter1908-ը, 36-ամյա ֆուտբոլիստը զգալի առաջընթաց է գրանցել և մոտ է լիարժեք մարզավիճակին՝ գերազանցելով թիմակիցներ Բենժամեն Պավարին և Դավիդե Ֆրատեզիին։ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի երկրորդ խաղակեսում։ Ի տարբերություն թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի, … Read more

Չեմպիոնությունը մեր երազանքն է․ Էդուարդ Սպերցյան — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Մատչ ТВ»-ին հայտնել է, որ թիմը նպատակ ունի հաղթել Ռուսաստանի առաջնությունում և դրա համար պայքարելու է մինչև վերջ։ ՌՊԼ-ի 29-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին» և 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» 60 միավորով երկրորդն է և ունի մեկ խաղ պահուստում։ «Չեմպիոնությունը մեր երազանքն է։ Դրա համար … Read more

Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ իր ապագայի մասին հարցը ակումբում կքննարկվի Ռուսաստանի առաջնության վերջին խաղից հետո։ «Կրասնոդարը» շաբաթ օրը ՄԻՐ ՌՊԼ-ի 29-րդ տուրի արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» նկատմամբ։ 24-ամյա Սպերցյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է և «Կրասնոդարի» սան, ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի … Read more

Իվուն վնասվածք է ստացել․ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտը լքել է պատգարակով

Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն սրունքի մկանի վնասվածք է ստացել ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղի 34-րդ րոպեին (3:2)։ 25-ամյա կիսապաշտպանը խաղադաշտը լքեց պատգարակի օգնությամբ, երբ հաշիվը հավասար էր՝ 1:1։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Օլեգ Իվանովը։ Փոխարինվելուց առաջ Իվուն մի քանի անգամ դիմել է բժշկական օգնության՝ դաշտի կենտրոնում տեղի ունեցած … Read more

Ռուսական որ ակումբների հայ ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքական

Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։  Ըստ Metaratings.ru-ի՝ հավաքական են հրավիրվել Ռուսաստանի ակումբներում հանդես եկող հինգ ֆուտբոլիստներ՝ Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Էդգար Սևիկյանը («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Տիգրան Ավանեսյանը (Տուլայի «Արսենալ»): Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ: 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանը … Read more

Կրասնոդարը հաղթեց և մոտեցավ չեմպիոնությանը — Armsport.am

«Օրենբուրգը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին» ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղում և կորցրեց ՌՊԼ-ում մնալու հնարավորությունը։ Հանդիպումը կայացավ այսօր Օրենբուրգում։ «Կրասնոդարի» գոլերը խփեցին Ջոն Կորդոբան և Լուկաս Օլասան, իսկ «Օրենբուրգի» միակ գոլի հեղինակը Բրայան Մանսիլյան էր։ Էդուարդ Սպերցյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել երկրորդ խաղակեսի վերջնամասում։ «Կրասնոդարը» 64 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի … Read more

Ինձագին ընտրել է Ինտերի մեկնարկային կազմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արդեն որոշել է մեկնարկային կազմը Մյունխենում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար։ Այս մասին հայտնում է իտալական Corriere dello Sport-ը՝ FCInterNews-ի միջոցով։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է «Ինտերը» և «Փարիզ Սեն Ժերմենը» կմրցեն Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում մայիսի վերջին։ Սա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է երկու թիմերի համար։ «Ինտերի» համար սա … Read more

Էլ ո՞վ, եթե ոչ հայը․ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել — Armsport.am

Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի երեք գործող ակումբային մրցաշարերի տիտղոսները, եթե նրա թիմը՝ Միլանի «Ինտերը», 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենում հաղթի ՊՍԺ-ին։ Այս մասին գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հայ կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգան, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին գավաթը «Ռոմայի» … Read more

Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում — Armsport.am

Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 23-ամյա կիսապաշտպանը «Բանֆիլդի» ակադեմիայի սան է։ Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական հանդիպումներ է անցկացնելու Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ: Արգենտինայի այս մրցաշրջանի առաջնությունում Թոմասն անցկացրել է 11 հանդիպում և խփել 1 գոլ:

Մոստովոյը նշել է ՌՊԼ-ի այս մրցաշարնի լավագույններին — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ վերջնական գնահատականը պետք է տրվի միայն չեմպիոնի հայտնի դառնալուց հետո։ «Եթե «Կրասնոդարը» դառնա չեմպիոն, ապա լավագույններից կլինեն Ջոն Կորդոբան և Էդուարդ Սպերցյանը։ Այս փուլում կարելի է որոշ բաներ գնահատել, բայց վերջնական պատկերը կերևա մրցաշրջանի ավարտին։ Սպերցյանը … Read more