Մեծ Պահքը ապաշխարության խորհրդավոր շրջան է, որի ընթացքին մենք առանձնակի պատրաստությամբ նորոգում ենք մեր անձերը, միտքն ու հոգին` մաքուր սրտերով ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:
Մեծ Պահքը հրավեր է վերատեսության ենթարկելու և ճշմարիտ պատվիրանապահությամբ սրբագրելու մեր կյանքի ընթացքը` աղոթքով ու բարի գործերով այն հաստատելու տերունապատվեր սիրո, հավատի ու հույսի մեջ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ