Մեր Հայրենիքը մէ՛կ է։ Մեր ազգը մէ՛կ է։ Պառակտումի փորձերուն հաւաքաբար ըսենք՝ Ո՛Չ․ Արամ Ա

Մեր շուրջը ու նոյնիսկ մեր կեանքէն ներս մեր ազգը, Հայրենիքը, եկեղեցին, կազմակերպութիւնները, համայնքները եւ Սփիւռք-Հայաստան գործակցութիւնը պառակտելու լուրջ փորձեր կը կատարուին, որոնց նշանները յստակօրէն կը տեսնենք Հայաստանի թէ Սփիւռքի մէջ։ Այս մասին հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ իր հայտարարությունը վերնագրելով. «Զգույշ, ժողովուրդ հայոց»։ Նա, մասնավորապես, նշել է. «Ըլլանք արթուն եւ զգօն։ Կառչինք … Read more

Արամ Ա կաթողիկոսը ելույթ է ունեցել Աստանայում գումարված միջազգային միջկրոնական համագումարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է Աստանայում գումարված միջազգային միջկրոնական համագումարին։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը այդ մասին հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Հրաւէրով Ղազախիստանի պետութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մասնակցեցաւ Ղազախիստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ գումարուող միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովին, Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2025-ին: Գագաթնաժողովին իրենց մասնակցութիւնը բերին աշխարհի գրեթէ բոլոր կրօններու հոգեւոր … Read more

ՀՑԹՅ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ … Read more