Թումանյանում ընտրություններ՝ առանց ընդդիմության. առաջադրված միակ ուժը ՔՊ-ն է

4000 ընտրող ունեցող Թումանյան համայնքում երկու շաբաթից մի թեկնածուով՝ առանց ընդդիմության տեղական ընտրություններ տեղի կունենան: Առաջադրված միակ կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է: Թումանյանում քարոզչական պաստառներ չկան, ընտրությունների մասին հիշեցնող միակ բանը ընտրական տեղամասերի պատուհաններին փակցված ընտրացուցակներն են: Ընտրողներն՝ իրենց գործերին, ոմանք անգամ չգիտեին, որ ընդամենը մի քանի օրից ավագանի են ընտրելու: 5 տարի առաջ Թումանյանում … Read more

«Երկիրը շենանում է». Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու: Ընտրությունների հոկտեմբերի 25-ին են: «Մեր կուսակցությունը լինելու ա… «Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության», – ասաց Առուշանյանը: Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից … Read more

Ինչու են Վանաձորում և Մասիսում ընտրությունները հետաձգվում

Չնայած Վանաձորում արդեն 5 տարի տևող կառավարման ճգնաժամին՝ չընտրված համայնքապետով ու կիսատ-պռատ գործող ավագանիով, իշխանությունները նախատեսում են տեղական ընտրությունները հետաձգել մինչև 2027 թվական: Այս տարվա դեկտեմբերին լրանում է 5 տարի առաջ ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը: Չնայած դրան՝ հաջորդ շաբաթ խորհրդարանը կքննարկի Վանաձորի խոշորացման օրենքի նախագիծը, որով ընտրությունները նախատեսվում է անցկացնել ոչ թե այս տարի, այլ … Read more

ՔՊ-ական քաղաքապետը դուրս է մնում իշխանական ցուցակից, բայց պնդում է՝ «ընդդիմադիր չի դառնա»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է Ստեփանավանում առաջիկա ՏԻՄ ընտրություններին չսատարել համայնքի գործող ղեկավար, վեց տարվա իր թիմակից Արմեն Գրիգորյանին։ Խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն Ստեփանավանում ստացել էր ընդամենը 42 տոկոս ձայն՝ ավելի քիչ, քան ընդդիմադիր ուժերը՝ միասին։ Թեև քաղաքապետի հետ այսօր զրուցել չհաջողվեց, նրա մամուլի խոսնակ Արմինե Բալայանը չբացառեց, որ իշխող թիմը հենց այս քաղաքական հաշվարկով է … Read more

Անվճար տրանսպորտ Սպիտակում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Սպիտակի համայնքապետարանը 68.5 միլիոն դրամ համայնքային միջոցներով 6 միկրոավտոբուս է գնել, որոնցով նախատեսվում է անվճար տրանսպորտային փոխադրումներ իրականացնել՝ Սպիտակ քաղաքից դեպի հարակից գյուղեր։ «Սպիտակ համայնք հասանք ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցներով, րոնք սպասարկելու են Սպիտակի 20 գյուղերը և Սպիտակ քաղաքի ներքաղաքային երթուղին ամբողջությամբ անվճար», – հայտարարում էր Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Դեռ երեք տարի առաջ … Read more

Ընդդիմադիր «Հայրենիք»-ը մտադիր է Վանաձորի քաղաքապետի ընտրության արտահերթ նիստ նախաձեռնել

Ավելի քան չորս տարի Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցությունը քննարկում է համայնքի ղեկավարի ընտրության հարցով արտահերթ նիստ նախաձեռնելու հնարավորությունը: Թեև Վճռաբեկ դատարանը դեռ մեկ ամիս առաջ ավարտված է համարել համայնքապետարանի շուրջ հինգ տարի ձգվող դատական վեճը, ինչից հետո քաղաքապետարանը պարտավոր էր նիստ հրավիրել, որևէ գործնական նախաձեռնություն մինչ օրս չկա: Անցած հինգ տարիներին նախ … Read more

Ինչո՞ւ են հետաձգվում սուբվենցիոն ծրագրերը. Լոռու մարզպետի և ՏԿԵ նախարարի բացատրությունները տարբեր են

«Էն մարդիկ, ովքեր նման պնդում են անում, իրենք ստում են, և խնդրում եմ ձեզ չհավատալ որևէ ստահոդ պնդման». – Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի զայրույթի, «անգրագետ» ու «ստախոս» որակումների կողքին անհերքելի փաստեր են՝ տարեսկզբին խոստացված 35 միլիոն դոլարի սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասը այս տարի չի իրագործվի: «Օրինակ՝ չեն հասկանում, որ հայտարարում ենք, որ ավագանին հաստատեց այս … Read more

Օպտիմալացո՞ւմ, թե՞ դպրոցների փակում, աղետ

Այս սեպտեմբերին Սյունիքի մարզի Աղվանի գյուղի դպրոց կմտնի միայն մեկ աշակերտ՝ երրորդ դասարանցի Միկա Վարդազարյանը։ Նա կդառնա գյուղի 80-ամյա դպրոցի վերջին աշակերտը։ Խորհրդարանում նորից եռում է երկրով մեկ 229 դպրոց փակելու թեման։ «Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ երեխայի կրթության վրա ծախսվում է 20 միլիոն դրամ». – իշխանականներից Թագուհի Ղազարյանն առաջարկում է գյուղական փոքր դպրոցում մեկ … Read more

Գյումրիում ընդդիմությունը «հետնահանջ չի անելու»

Հունիսի 7-ի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու, նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ կեսգիշերին կալանավորվեց երկու ամսով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով: Նա մեղադրանքը չի ընդունում: Գյումրիի ավագանիում վեց մանդատ ունեցող Գրիգորյանի թիմը երեկվանից պնդում է, թե այսպիսի քրգործերով երկրի իշխանությունները ցանկանում են «զավթել» Գյումրիի քաղաքապետի աթոռը: «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ի դեպ, չի թաքցնում, … Read more

«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով

Վանաձորում ավագանու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը: Նա համոզված է, որ տեղի ունեցողը … Read more