Պիտի կարողանանք ի վերջո հասնել մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատությանը. Նորայր Հակոբյան

«Մեծ պատասխանատվությամբ մտել ենք այս գործընթացի մեջ դեռեւս 2021թ., երբ հայտ ներկայացրինք ՏԻՄ ընտրություններում մեր ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով մասնակցելու: Այդ ժամանակվանից մինչեւ այսօր զգում ենք նույն պատասխանատվությունը, ինչն ամեն օր ավելանում է, չենք վախենում դրանից: Ամեն ինչ անելու ենք, որ լավ լինի, քանի որ մեր բնակիչները մեզ վստահել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս … Read more

Խոստում ունեմ տրված մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանին. Մասիս համայնքի նորընտիր ղեկավար

Մասիսի ավագանին նոյեմբերի 17-ին համայնքի ղեկավար էր ընտրել Նորայր Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նոյեմբերի 20-ին համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը: «Ստանձնելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն … Read more

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին: Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

«Ես ուրախ եմ, որ իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում,- նշել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։ Այսօր արդեն առիթ ունեցել եմ ասելու` որևէ երաշխիք չկա հաջողության, բայց դա չի նշանակում ոչինչ չանել: Ընդհակառակը, եթե հետևողականություն դրսևորվի, դա հաջողության համար կրիտիկական է լինելու: Դավիթ Համբարձումյանին անձնապես չեմ ճանաչում, փաստի մասին լսելուց հետո առաջին … Read more