Վանիկ Օհանյանը ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը: 

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը, և բոլորը կողմ քվեարկեցին Օհանյանի թեկնածությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։
 

Leave a Comment