Վանիկ Օհանյանը ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը:  107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը, և բոլորը կողմ քվեարկեցին Օհանյանի թեկնածությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։