Լավագույն Ամերիկան կործանված ԱՄՆ-ն է, լավագույն ԱՄՆ նախագահը՝ չորս տախտակի մեջ գտնվողը (տեսանյութ). 2

Իսրայելի ու նրա հաջաթ Թրամփի հրահրմամբ տարածաշրջանը, իրոք, վերստին մեծ պատերազմի նախաշեմին է   Սկիզբը՝ այստեղ  Քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը «Газета.Ру»-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների նոր փոխանակումը վկայում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ պայմանավորվածության փաստացի բացակայության մասին։ Նրա կարծիքով, ներկայիս հակամարտությունը կարող է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սկիզբ դառնալ։ «Սրանք աղաղակող … Read more

Լավագույն Ամերիկան կործանված ԱՄՆ-ն է, լավագույն ԱՄՆ նախագահը՝ չորս տախտակի մեջ գտնվողը (տեսանյութ)

Վերջին օրերին ԱՄՆ-ի զինվորականները մի շարք հզոր հարվածներ են հասցրել միմյանց: Արևմտյան ԶԼՄ-ներն անցյալ շաբաթավերջին հայտնեցին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները կարող են սկսվել այս շաբաթ: Ըստ նրանց աղբյուրների տեղեկացման, հանդիպման վայրը կարող է դառնալ Շվեյցարիան։ Այս ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է բանակցություններին Իրանի խնդրանքով, … Read more

Հորմուզի նեղուցը բաց կմնա, ԱՄՆ-ն կսահմանափակի միայն Իրանի նավերը․ Թրամփ • Tribune.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը բաց լինելու և Իրանի նավերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։ «Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն վերականգնում է իրանական շրջափակումը՝ այն ձևաչափով, որով սահմանափակումները վերաբերելու … Read more

ԱՄՆ-ը փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով հուշագիրը․ Իրանի ԱԳՆ

Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:«ԱՄՆ-ը, հրահրելով տարածաշրջանի երկրներին, փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը և վտանգելով տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը»,- ասել է նա։

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը: «Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, ոչ թե ամերիկյան … Read more

Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին

Թեհրանը դատապարտել է ամերիկյան վերջին հարձակումն Իրանի վրա և Պարսից ծոցի հարևաններին զգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններում ցանկացած համագործակցություն կհամարվի հանցագործության մեղսակցություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ։ Հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ «ահաբեկչական ամերիկյան բանակը» հուլիսի 8-ի առավոտյան հարվածել է Իրանի հարավային … Read more

Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը. Իրանի ԶՈւ

Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի պարագայում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին և կառավարել այն»,- գործակալությունը … Read more

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հուլիսի 6-ին երկու անգամ hարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա. Axios

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հուլիսի 6-ին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ արձակել է առնվազն երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին: Ըստ այդ տվյալների՝ հարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցում հարվածները դադարեցնելու մասին մեկշաբաթյա համաձայնագրի ավարտից հետո։ Axios-ի գնահատմամբ՝ սա վտանգի տակ է դնում Վաշինգտոնի և … Read more

Նավթային հոսքերը Հորմուզի նեղուցով վերադարձել են նախապատերազմյան մակարդակին. Վենս

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը վերադարձել է մինչև պատերազմը դիտարկվող մակարդակին, իսկ առանձին օրերին նույնիսկ գերազանցում է այն՝ չնայած նավերի ընդհանուր երթևեկության նվազմանը, The Michael Knowles Show հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ մեկնաբանելով ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի հետևանքները, գրում է The New York Post-ը։ Ըստ Վենսի՝ նեղուցի բացումը հնարավոր է դարձել … Read more

ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման և խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են դադարեցնել միմյանց հարվածներ հասցնելը, քանի որ երկու … Read more