
Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը:
«Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո»,- գրել է Ղալիբաֆը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում։
«Ուղղակի ասեմ՝ եթե դու հարվածես, ապա քեզ կպատասխանեն հարվածով», – հավելել է Ղալիբաֆը։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին, որոնք կոչված են թուլացնելու Իրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում։