Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը։ ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 29) Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն – ժամը 10:00 Սուրբ Պատարագ – ժամը 11։00 Դռնբացեքի կարգ – ժամը 17։30 ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 31) Երեկոյան ժամերգություն – ժամը 17:30 ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 2) Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց – ժամը … Read more

Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի ՌԴ Պերմ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցում, որի օծման և հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է առաջիկայում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ Հնդկաստանում բուժվել է Արցախյան պատերազմի մասնակիցը

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, որը Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։ Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում … Read more

Միասնական աղոթք Հաղարծին վանական համալիրում – Live News

Մարտի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց գալիք Ծաղկազարդի տոնի Սուրբգրային իրողությունը՝ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, նաև՝ առավել քան կարևորեց Ծաղկազարդին հաջորդող Ավագ շաբաթի նշանակությունը, որն ամբողջապես կապված է մեր Տիրոջ՝ … Read more

Որպեսզի մեր հավատացյալների համար լռությունս գայթակղության պատճառ չդառնա․ Տեր Արտակ քահանա

«Բարի մարդն իր սրտի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձից՝ չարիք։ Ասում եմ ձեզ․ դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որովհետև քո խոսքերով պիտի դատապարտենք քեզ՝ կամ քեզ արդարացնելու, կամ դատապարտելու համար» (Մատթ․ 12․35-37)։ Այսօր համացանցում կարդացի մի ցավալի գրառում, որին սկզբում չցանկացա անդրադառնալ, սակայն … Read more

Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերակառուցվել է Կարապետյան ընտանիքի մեկենասությանբ

«Պատմական», այսպես էր անվանել Գուգարաց թեմի առաջնորդ, այսօր արդեն երջանկահիշատակ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին՝ Սրբազանի ձեռամբ: Մինչ այդ եկեղեցին չէր գործում, այն վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ` թոռան՝ Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Բարերարները երբեք չեն խզել կապը ծննդավայրի՝ Տաշիրի … Read more

Տեսնում եմ ոչ թե ինչ-որ սովորական որոշում, այլ մի ընթացք, որը հեռացնում է մեզ մեր արմատներից. Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս -Պատրիարքի հուղարկավորությանը։ Քննիչը մերժել է փաստաբանի միջոցով ներկայացված համապատասխան միջնորդությունը։ Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի։ Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ։ Սա վերաբերմունք է։ Ի՞նչ ենք մենք ասում աշխարհին այս քայլով։ Որ մեր երկիրը ի վիճակի չէ տարբերել իրավական գործընթացը մարդկային արժանապատվությունից։ Որ … Read more

Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի․ Բագրատ Սրբազան

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու` բանտարկության տոնն է: Այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը։ Առաջին հայացքից, այսօրվա մարդու համար միգուցե տարօրինակ հնչի «սոսկալի չարչարանքների և բանտարկության» ՏՈՆ հասկացությունը: Նախ այդ չարչարանքներն ու բանտարկությունը իմաստավորված են հստակ նպատակով և հանուն ճշմարտության և արդարության են: Այդ պատճառով է Սբ Գրիգոր … Read more

Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ վրաց ուղղափառ եկեղեցու պատմությունը վաղ միջնադարից ի վեր մի պատմություն է ոչ միայն եկեղեցական կազմակերպության, այլ՝ ինքնության, հավատքի և ազատության։ Տեր Հոր խոսքով՝ նրա ավտոկեֆալիան դարեր շարունակ եղել է ոչ թե վարչական կարգավիճակ, այլ՝ աստվածաբանական ինքնագիտակցության արտահայտություն. եկեղեցին՝ որպես կենդանի մարմին, կոչված է … Read more

Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը (տեսանյութ)

Իրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը ուղերձ է հղել՝ շնորհավորելով իսլամական աշխարհի Նոր տարին՝ Նովրուզը։ «Թշնամիները երբեք չեն հասկանում, ով էլ լինեն, որ Իրանում, ինչպես նաև քրիստոնեական աշխարհում, ովքեր նահատակվում են կյանքից կյաքն են փոխադրվում և ոչ թե մահանում։ Թեև մարդկությունը չի հասկանում, որ պատերազմները լուծում չեն, հետևաբար այս օրերին, հարգելով հիշատակը բոլոր … Read more