Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերակառուցվել է Կարապետյան ընտանիքի մեկենասությանբ

«Պատմական», այսպես էր անվանել Գուգարաց թեմի առաջնորդ, այսօր արդեն երջանկահիշատակ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին՝ Սրբազանի ձեռամբ:

Մինչ այդ եկեղեցին չէր գործում, այն վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ` թոռան՝ Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Բարերարները երբեք չեն խզել կապը ծննդավայրի՝ Տաշիրի ու Լոռվա տարածաշրջանի հետ, ուստի սիրով ու նվիրումով են ստանձնել խոնարհված սրբավայրերի վերականգնումը։

Եկեղեցու վերաօծումը մեծ և սպասված իրադարձություն էր և համախմբել էր գյուղի, տարածաշրջանի ու Սփյուռքի բազմաթիվ հայրենակիցների։

Leave a Comment