China Southern Airlines ընկերությունն ավելացնում է Ուրումչի-Երևան չվերթների քանակը – Live News

Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերությունը հուլիսի 21-ից ավելացնում է չվերթների հաճախականությունը՝ նախկին երեքի փոխարեն շաբաթական թռիչքների քանակը հասցնելով վեցի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը՝ շեշտելով, որ ընկերությունն այս կերպ նպատակ ունի առավել ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապը։ Վերջինիս խոսքով՝ … Read more

Լույս չի լինելու հետևյալ հասցեներում – Live News

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10։00-13։00 Ալեք Մանուկյան փողոց 1, 2, 3 շենքեր, 11:00-14:00 Սարի Թաղի 6-21-րդ փողոցներ մասնակի, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ազատության պողոտա 7-9/97 շենքեր, … Read more

Կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներ – Live News

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։ Էկոնոմիկայի նախարարության մշակած հրամանի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով մինչև 20 միլիմետր պայմանական անցումով ջրի հաշվիչի ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 300 դրամ, իսկ 25 միլիմետր և ավելի անցումով ջրի հաշվիչինը՝ 2500 դրամ։ … Read more

ՄԻՊ-ն ու Առուշանյանը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա … Read more

Հայաստանը կգտնվի հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում – Live News

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը հիմնականում գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ արդեն ձևավորված ջերմային ֆոնում առաջիկա 5 օրերին էական տատանումնր չեն սպասվում։ 

Ջրասուզակը 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին – Live News

Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։ Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը … Read more

Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա – Live News

Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած խոշոր կարկուտը վնասել է 1090 մեքենա։ Համայնքապետարանից հայտնում են, որ այս պահին գույքագրման աշխատանքներն ավարտված են:  «Տեղեկացնում ենք, որ կարկուտի հետևանքով վնասված ավտոմեքենաների գույքագրման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Գույքագրման արդյունքում հաշվառվել է ընդհանուր 1090 վնասված ավտոմեքենա։ Այս պահին գույքագրման աշխատանքներն ավարտված են: Համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկվել են իրավասու … Read more

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է – Live News

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է, հրդեհի ծուխը, ծանր հոտը տարածվել են միջպետական ավտոճանապարհին, Աղստև գետի հովտում։ Դիլիջան համայնքի աղբավայրում հրդեհներ հաճախ են լինում։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները կանխելու համար։ Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հրդեհների կապակցությամբ միջոցներ ձեռնարկել։ … Read more

ՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում. գործարկվել է այլընտրանքային հեռախոսահամար

Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ԹԵԺ ԳԻԾ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100 հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակից։

Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 28 մլն դրամ հատկացրեց Հանրային հեռուստաընկերությանը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում ընդունեց և Հանրային հեռուստաընկերությանը 27,756,080․0 ՀՀ դրամ հատկացրեց չինական ընկերության պարտավորությունները մարելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակցել ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ … Read more