Միջազգային ատյաններում ՀՀ շահերը պաշտպանելու համար պահուստային ֆոնդից 325 մլն դրամ հատկացվեց

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց 660,000 անգլիական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` մոտ 325 մլն դրամ: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման … Read more

Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 28 մլն դրամ հատկացրեց Հանրային հեռուստաընկերությանը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում ընդունեց և Հանրային հեռուստաընկերությանը 27,756,080․0 ՀՀ դրամ հատկացրեց չինական ընկերության պարտավորությունները մարելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակցել ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ … Read more