Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք է գրանցվել երկրորդ եռամսյակում

Հանրապետությունում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար եղել է լարված՝ կապված հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ), ամփոփելով երկրորդ եռամսյակի արդյունքները, արձանագրել է, որ այդ շրջանում Հայաստանը բախվել է արտաքին և ներքին տեղեկատվական մարտահրավերների։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրականացվում էին վտանգավոր … Read more

Ամբողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը

ՇՄՆ Հիդրոօդերութաբանության  և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հրապարակել է հանրապետության քաղաքների  մթնոլորտային օդում հուլիսի 12-18-ին արձանագրված փոշու պարունակությունը։ Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդիների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Փոշու … Read more

Ազատի զորամասում զոհված Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվել է քույրը՝ Արփին – Live News

Ծնվել է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը։ Այս մասին գրում է «Տավուշ մեդիան»։  Ծնողները նրան անվանակոչել են Արփի։ Երեխայի ծնունդը նոր կյանք և նոր հույս է բերել Աբազյանների ընտանիք։ Պավլիկ Աբազյանը 19 տարեկան էր, զբաղվում էր սպորտով, բազմաթիվ հաղթանակներ ուներ և շրջապատում հայտնի էր … Read more

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով – Live News

FlyOne Armenia ավիաընկերությունն օգոստոսի 22-ից չվերթներ կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան: «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան – Դուշանբե – Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը – Live News

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Իր ելույթում մարզպետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու դրանց նշանակությունը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի համար: … Read more

Կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ – Live News

Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Հանրապետության տարածքում … Read more

Ծնվել է Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը – Live News

Հուլիսի 20-ին Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ «Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր … Read more

China Southern Airlines ընկերությունն ավելացնում է Ուրումչի-Երևան չվերթների քանակը – Live News

Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերությունը հուլիսի 21-ից ավելացնում է չվերթների հաճախականությունը՝ նախկին երեքի փոխարեն շաբաթական թռիչքների քանակը հասցնելով վեցի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը՝ շեշտելով, որ ընկերությունն այս կերպ նպատակ ունի առավել ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապը։ Վերջինիս խոսքով՝ … Read more

Լույս չի լինելու հետևյալ հասցեներում – Live News

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10։00-13։00 Ալեք Մանուկյան փողոց 1, 2, 3 շենքեր, 11:00-14:00 Սարի Թաղի 6-21-րդ փողոցներ մասնակի, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ազատության պողոտա 7-9/97 շենքեր, … Read more

Կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներ – Live News

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները։ Էկոնոմիկայի նախարարության մշակած հրամանի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով մինչև 20 միլիմետր պայմանական անցումով ջրի հաշվիչի ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 300 դրամ, իսկ 25 միլիմետր և ավելի անցումով ջրի հաշվիչինը՝ 2500 դրամ։ … Read more