Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:  Զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է – Live News

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է, հրդեհի ծուխը, ծանր հոտը տարածվել են միջպետական ավտոճանապարհին, Աղստև գետի հովտում։ Դիլիջան համայնքի աղբավայրում հրդեհներ հաճախ են լինում։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները կանխելու համար։ Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հրդեհների կապակցությամբ միջոցներ ձեռնարկել։ … Read more