Պետբյուջեից 16 և 21 միլիոն դրամ են տվել դաչաներ կառուցելու համար, 2000 տնից միայն 128-ն է բնակեցված

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքներով, սակայն այդ արդյունքները հպարտանալու տեղի՞ք են տալիս։ Մայիսի 30-ին, նախընտրական քարոզфրշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի սահմանամերձ Սևքար գյուղում հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է 1931 տուն։ Իսկ 4 բնակավայրում՝ Տավուշի սահմանամերձ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում բնակարանային ապահովման պետական ծրագրով … Read more

8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող

13 Օգոստոսի, 2026 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչքան Հայաստանի վիճակը վատանում է, այնքան վարչապետի կայֆերը շատանում են․ Երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում իր «նվագելու», թմբակահարելու տեսանյութ է տեղադրել և գրել ․ «Այսօր երիտասարդության միջազգային օրն է, որը կնշենք օգոստոսի 22-ին՝ Սևանի ափին, Վարչաֆեստում»։ Հայաստանի անվտանգային, տնտեսական, արտաքին-քաղաքական, ներքաղաքական, սոցիալական վիճակն առավել … Read more

Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են. Ոսկան Սարգսյան

Lրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են։ 5 տարում՝ 2021-2026թվականներին Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը բնակելի և հասարակական կառուցապատման հողամասերի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կասկածելի աճուրդներ է անցկացրել։ Նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում «սեռ» գրառման դիմաց «արու» գրած, 2021թ․ … Read more

Բագրատաշենի բնակիչը չգիտի, թե հուլիսի 14-ից հետո որտեղ են իր կինն ու 2 անչափահաս տղաները․ լրագրողի ահազանգը

Լրագրողիս է դիմել Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Սեդրակ Մինասյանը։ Նա Բագրատաշենում ավտոմեքենաների լվացման կետ ունի։ Սեդրակը հայտնեց, որ ինքը վերջերս մասնակցել է վարժական հավաքների։ Նրա կինը Տաշիր քաղաքից է։ Սեդրակի խոսքերով՝ հուլիսի 14-ին ինքը պատրաստվում էր իր կնոջ հետ նշել իրենց ամուսնության 13-ամյակը, այդ առթիվ գնումներ է արել։ Սեդրակը չգիտի, թե հուլիսի 14-ից որտեղ … Read more

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է – Live News

Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է, հրդեհի ծուխը, ծանր հոտը տարածվել են միջպետական ավտոճանապարհին, Աղստև գետի հովտում։ Դիլիջան համայնքի աղբավայրում հրդեհներ հաճախ են լինում։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները կանխելու համար։ Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հրդեհների կապակցությամբ միջոցներ ձեռնարկել։ … Read more

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկությունը։ Սակայն Ադրբեջանի հետ սահմանի դեմ-դիմաց գտնվող այդ ճանապարհի նորոգումն արվեց վատ որակով։ Տեղացի վարորդներն ասում էին, որ Թումանյանի ՃՇՇՁ-ն ճանապարհի նորոգման մեջ օգտագործել է այլ տեխնոլոգիա, սկզբից ճանապարհի … Read more

Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. Վերցնե՞լ , թե՞ չվերցնել մանդատները Երեկ ինձ զանգահարեց քաղաքականությունից իրազեկ, լավ հասկացող ծանոթս ու իր տեսակետը ներկայացրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ։ Նրա խոսքերով ՝ ընդդիմության կողմից Աժ մանդատները չվերցնելու պարագայում Նիկոլ Փաշինյանը Աժ-ում չունենալով ընդդիմություն՝ ցանկացած հարց միանձնյա, առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու … Read more

Դիլիջան քաղաքը մերժեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին – Live News

Այսօր Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նախընտրական հանդիպմանը ներկա է եղել մոտ 60-70 դիլիջանցի, որոնք համայնքապետարանի ու համայնքապետարանի ենթակա մանկապարտեզների աշխատողներ են եղել, դպրոցների տնօրեններ, նաև Ն․ Փաշինյանին հավանող կենսաթոշակառուներ։ Եվ դա 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում; Դիլիջան քաղաքը մերժեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։  Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը