380 հեկտար նուշի այգի ռիսկի տակ. գործարար Սաքապետոյանի հրատապ ահազանգը կառավարությանը

Իրավաբան, գործարար Արմեն Սաքապետոյանը հրատապ գրություն-ահազանգ է հասցեագրել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնելով «ՅԵՐՐԱ» և «1SQ AGRO» ՍՊԸ-ների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ դիմողի՝ գրությունը միաժամանակ հասցեագրվել է ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը։ Iravaban.net-ը ներկայացնում է նրա դիմումը։ Ի՞նչ է դրված ռիսկի տակ, ըստ դիմողի Դիմողի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակի չկարգավորման դեպքում իրական վտանգի տակ են հայտնվում շուրջ 380 հեկտար բազմամյա նուշի այգիներ, ծրագրերում կատարված միլիարդավոր դրամների մասնավոր ներդրումներ, հարկատուների միջոցներով տրամադրված պետական աջակցությունը, աշխատատեղերը, սահմանամերձ և նախկինում ցածր արտադրողականություն ունեցող տարածքների տնտեսական զարգացումը, ինչպես նաև ծրագրերի հետագա շարունակականությունը։ Նրա … Read more

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից: Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված … Read more

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 786.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության … Read more