380 հեկտար նուշի այգի ռիսկի տակ. գործարար Սաքապետոյանի հրատապ ահազանգը կառավարությանը
Իրավաբան, գործարար Արմեն Սաքապետոյանը հրատապ գրություն-ահազանգ է հասցեագրել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնելով «ՅԵՐՐԱ» և «1SQ AGRO» ՍՊԸ-ների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ դիմողի՝ գրությունը միաժամանակ հասցեագրվել է ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը։ Iravaban.net-ը ներկայացնում է նրա դիմումը։ Ի՞նչ է դրված ռիսկի տակ, ըստ դիմողի Դիմողի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակի չկարգավորման դեպքում իրական վտանգի տակ են հայտնվում շուրջ 380 հեկտար բազմամյա նուշի այգիներ, ծրագրերում կատարված միլիարդավոր դրամների մասնավոր ներդրումներ, հարկատուների միջոցներով տրամադրված պետական աջակցությունը, աշխատատեղերը, սահմանամերձ և նախկինում ցածր արտադրողականություն ունեցող տարածքների տնտեսական զարգացումը, ինչպես նաև ծրագրերի հետագա շարունակականությունը։ Նրա … Read more