Այս աշխատությունը նորովի է ներկայացնում Տաթևի վանական համալիրը և Սյունիքն առհասարակ, քանի որ աշխատության բուն նպատակն ու խնդիրը եղել է Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի միջնադարյան «առաքելությունը» լուսաբանելը

«Ապա աթոռակալեց երանելի, բազմավաստակ, արքայատիպ Տեր-Հովհաննեսը՝ հրեշտակների ու մարդկանց սիրելին՝ երեսունութ տարի։ Սա կանգնեցրեց Տաթևի երկնակառույց քավարանը, որի գովելի գործերի հանգամանքների մասին մեծ ճոխությամբ եմ ուզում պատմել»։  Ստեփանոս Օրբելյան․ «Սյունիքի պատմություն»․ Երևան 1986թ․, էջ՝ 168   Մեր ժողովրդի պատմությունն այսօր ունի նոր բացահայտումների խնդիրներ։ Այս առումով կարևորվում են նոր ուսումնասիրությունները հատկապես արհեստավարժ գիտնականների կողմից։ Հոկտեմբերի … Read more

Հարց է, թե ինչպես նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Արցախի Հանրապետությունը կարող էր եղած 8 մզկիթներից «տասնյակները» վերացնել

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն ուսումնասիրել են Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ռուսական արխիվներից ձեռք են բերել և հետազոտել Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները և դրանց նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Խնդիրն էր հասկանալ, թե խորհրդային շրջանի ԼՂԻՄ-ում և դրան սահմանակից յոթ … Read more

Արուճի ամրոց-դղյակի իրական պատկերը կբացահայտվի պեղումների և ուսումնասիրությունների հետագա ընթացքում

2025թ. հունիսի սկզբից, հայ-իտալական համագործակցության շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) 2 արշավախումբ հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ են իրականացնում Արագածոտնի մարզի Արուճ գյուղի դղյակ-ամրոցում, Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում: Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ … Read more