Այս աշխատությունը նորովի է ներկայացնում Տաթևի վանական համալիրը և Սյունիքն առհասարակ, քանի որ աշխատության բուն նպատակն ու խնդիրը եղել է Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի միջնադարյան «առաքելությունը» լուսաբանելը

«Ապա աթոռակալեց երանելի, բազմավաստակ, արքայատիպ Տեր-Հովհաննեսը՝ հրեշտակների ու մարդկանց սիրելին՝ երեսունութ տարի։ Սա կանգնեցրեց Տաթևի երկնակառույց քավարանը, որի գովելի գործերի հանգամանքների մասին մեծ ճոխությամբ եմ ուզում պատմել»։  Ստեփանոս Օրբելյան․ «Սյունիքի պատմություն»․ Երևան 1986թ․, էջ՝ 168   Մեր ժողովրդի պատմությունն այսօր ունի նոր բացահայտումների խնդիրներ։ Այս առումով կարևորվում են նոր ուսումնասիրությունները հատկապես արհեստավարժ գիտնականների կողմից։ Հոկտեմբերի … Read more

Արսեն Բոբոխյանը վերընտրվել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը: Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: Իրականացվել է տարաբնույթ գտածոների … Read more

Արուճի ամրոց-դղյակի իրական պատկերը կբացահայտվի պեղումների և ուսումնասիրությունների հետագա ընթացքում

2025թ. հունիսի սկզբից, հայ-իտալական համագործակցության շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) 2 արշավախումբ հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ են իրականացնում Արագածոտնի մարզի Արուճ գյուղի դղյակ-ամրոցում, Շամիրամ գյուղի ամրոցում և դամբարանադաշտում: Արուճի ամրոցում պեղումներն իրականացվում են ՀԱԻ գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյանի և ISMEO-ի ներկայացուցիչ Սերջիո Ֆերդինանդի համաղեկավարությամբ։ Այստեղ … Read more