Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսը անդրադարձել են Եվրոպայի խորհրդի շրջանակում դինամիկ փոխգործակցությանը

Հունվար 29,2026 15:26 Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: ՀՀ … Read more

Ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի ներդրումը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարպատիայի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մարտա Կարպատիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ … Read more

Արարատ Միրզոյանը նշել է ՄԻԵԴ վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։ Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են … Read more

Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված առաջընթացը

Հունվար 27,2026 16:26 Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ – ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական … Read more

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման … Read more

Կոստանյանը և Իտալիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը մտքեր են փոխանակել TRIPP-ի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող հնարավորությունների շուրջ

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի զարգացման և … Read more

Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական»․ ԱԳՆ

Հունվար 17,2026 22:05 Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում: Սա հավաստում է, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ու ինստիտուտները, տնտեսական զարգացումը, խաղաղության և փոխկապակցվածության օրակարգի իրականացումն արժանանում են ճանաչման և ամրապնդում են վստահությունը միջազգային գործընկերների շրջանում: ՀՀ ԱԳՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների … Read more

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսված

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն: