Ստորագրվել է արձանագրություն՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։

Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ

Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։ Ռիգա նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության տարբեր թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսական, էներգետիկ դիմակայունության շարունականան ամրապնդման ուղղությամբ աշխատանքները: 

Ռիգայում Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով

Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով: Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:  ՀՀ ԱԳՆ

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի ԱԳ նախարարին՝ Հայաստանից ծաղիկների արտահանմանն աջակցության համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:ՀՀ ԱԳ նախարարության հաղորդմամբ, Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր՝ շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ … Read more

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները խոսել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում այդ հարցում արտահայտված պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքներին: … Read more