Ղազախստանը խարդախության համար հետախուզվողին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Մ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 788 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Մ.-ի տեղափոխումը Երևան: