ԱՄՆ Կոնգրեսում կքննարկվի արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

ԱՄՆ կոնգրեսում սպասվում են մի շարք հայանպաստ նախաձեռնությունների քննարկում: Կոնգրեսականները առաջարկել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ենթադրում են արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի ամրագրում ու Հայաստանի սուվերեն տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման պահանջ: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը օրենսդրական 6 տարբեր նախաձեռնությունների մասին է: Դրանք ուղղումներ են, պարզաբանումներ կամ վերաձևակերպումներ՝ տարբեր օրենքներում: Այս … Read more

Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան

«2017 թվականին Նիկոլ Փաշինյանը չի դիմել Սահմանադրական դատարան, չի բողոքարկել ընտրությունների արդյունքները 2017 թվականին: Բայց ինը ամիս հետո եղավ հեղափոխություն: Եղավ, չէ՞: Հիմա կեղծիքների մասին: Ամբողջ նախընտրական ժամանակաշրջանը եղել է ոտից գլուխ կեղծիքների շղթա, մեկը մեկին համալրող: Ոչ մի իշխանություն այսպիսի ծավալով բյուջետային կաշառքներ չէր կիրառում: Սա մեկ: Ոչ մի իշխանություն պատերազմի սպառնալիքով չէր ահաբեկում … Read more

Բաքվի պաշտոնյաները կրկին հայտարարում են, որ Հայաստանը պարտավոր է ապահովել ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մասնակցությամբ կրկին անցկացվել  է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կարգախոսով հերթական կոնգրեսը: Միջոցառման ժամանակ նորից Հայաստանի հասցեին սադրիչ հայտարարություններ են հնչել, այդ թվում նաև՝ բարձրաստիճան պետական այրերի շուրթերից: Ի՞նչ միջոցառում էր դա: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նշեմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի ղեկավարնեի շուրթերից որոշ ժամանակ չէին հնչում բացահայտ սադրիչ հայտարարություններ և … Read more

Առաջին սերիայում Արևմուտքը հաղթեց Ռուսաստանին, բայց խաղը դեռ չի ավարտվել․ Արմեն Բադալյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։ Անդրադարձ է եղել նախընտրական գործընթացներին և հետընտրական զարգացումներին։ Քաղտեխնոլոգը իր պատկերացումներն է ներկայացրել նոր ձևավորվող խորհրդարանի մասին և նշել, որ ԱԺ այս ընտրությունները, ավելի շատ արտահայաստանյան գործընթաց էր։ «Սա մեկ սերիանոց ֆիլմ չէ, բազմասերիանոց ֆիլմ է։ Առաջին սերիան հունիսի 7-ին տեղի ունեցավ։ Առաջին սերիայում Արևմուտքը հաղթեց Ռուսաստանին, բայց … Read more

ԵՄ-ն Երևանի համար հրատապ առևտրային աջակցության փաթեթ է պատրաստում. ի՞նչ է այն ենթադրում

Financial Times ամերիկյան հեղինակավոր պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Եվրամիությունը հրատապ առևտրային աջակցության փաթեթ է նախապատրաստում Երևանի համար: Նպատակն է փափկեցնել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառած տնտեսական սահմանափակումների հետևանքները: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թերթի թղթակիցներին տված հարցազրույցում միաժամանակ եվրոպական չորս պաշտոնյաներ հաստատել են այս սպասվող տնտեսական աջակցության ծրագրի … Read more

Իրանը փոխում է ստատուս քվոն Հորմուզի նեղուցում. Սերգեյ Մելքոնյան

Իրանն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հուշագիր ստորագրել, բայց Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում, որը կարող է վտանգել հաշտության գործընթացը: Ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում և ի՞նչ նպատակներ են հետապնդում հիմնական խաղացողները։ Մերձավորարևելյան իրադարձություններին անդրադարձել է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Եթե այս քաղաքականությունը շարունակվի, Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում․ Արեն Ապիկյան

  Yerevan.Today-ի տաղավարում այսօր՝ հունիսի 17-ին, բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ խոսել ենք հետընտրական զարգացումների, ընտրությունների արդյունքների, ընդդիմության մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների մասին։ Հարցազրույցում խոսվել է նաև Հայաստանի արտահանողների խնդիրների, ռուսական շուկայի սահմանափակումների, ԵԱՏՄ–ԵՄ հարաբերությունների, հարկային քաղաքականության և բիզնես համայնքի տրամադրությունների մասին։ Մանրամասն՝ տեսանյութում։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահության համար երկար ժամանակ կպահանջվի. Գոռ Պետրոսյան

Հետընտրական շրջանն այս օրերին աչքի է ընկնում ոչ միայն ներքաղաքական, այլև Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններով: Կիրակի օրը առաջին անգամ Հայաստանի տարածքում հանդիպեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մինչև ընտրություններն էլ ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի փաստաթուղթը: Այս և այլ թեմաների անդրադարձել է  քաղաքագետ Գոռ Պետրոսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արտահանման ծավալները 1 միլիարդ դոլարից ավելի էր, ոլորտը կաթվածահար է․ Հարություն Մնացականյան

  Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Հայաստանից մի շարք ապրանքատեսակների արտահանումը, որոնց ցանկում գերակշիռ մաս է կազմում գյուղմթերքը։ Գյուղացին խնդրի առաջ է, լուծումները՝ անհայտ։ Թեմայի շուրջ այսօր՝ հունիսի 16-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, գործարար Հարություն Մնացականյանի հետ։ Անդրադարձել ենք նաև կառավարության խոստումներին, ԵՄ արտահանման հնարավորություններին և դրա դրական ու բացասական կողմերին, ՌԴ արտահանման … Read more

3395 ընտրողների քվեարկելու իրավունքը խախտվել է․ ԿԸՀ նախագահը՝ աղմկահարույց որոշման պատճառների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ ԿԸՀ նախագահն անդրադարձել է 3 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու մասին աղմկահարույց որոշմանը։ Ինչո՞ւ ընդունվեց հենց այդ որոշումը, ո՞վ տուժեց, ո՞վ շահեց։ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրել է հաշվի առնելով ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Սակայն նա չի հերքել, որ 3 … Read more