«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ ԿԸՀ նախագահն անդրադարձել է 3 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու մասին աղմկահարույց որոշմանը։ Ինչո՞ւ ընդունվեց հենց այդ որոշումը, ո՞վ տուժեց, ո՞վ շահեց։
Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրել է հաշվի առնելով ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Սակայն նա չի հերքել, որ 3 ընտրատեղամասերի, ընդհանուր թվով 3395 ընտրողների իրավունքը խախտվել է։
«3395 ընտրողների քվեարկելու իրավունքը խախտվել է։ Այս իրավունքի վերականգման համար 1473000 քվեարկողների իրավունքը զրոյացնե՞նք։ ԿԸՀ-ն այդ ճանապարհով չի գնացել»,-նշել է Հովակիմյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։