Ամենադժվար տանելին Ռուսաստանի համար Զելենսկիի այցն էր Հայաստան․ Հովսեփ Խուրշուդյան

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել Երևանում Եվրոպական համայքի 8-րդ գագաթնաժողովին։ Ի՞նչ կարելի է սպասել Եվրոպական գագաթաժողովից, արդյո՞ք մեր սպասելիքները ավելի մեծ չեն, քան իրականում կարող է տալ եվրոպական հավաքը։ Իսկ ինչպե՞ս կարող է ազդել այս գագաթաժողովը առաջիկա քաղաքական գործընթացների, մասնավորապես հունիսի 7-ի ընտրությունների վրա և ինչպե՞ս այս … Read more

Ի՞նչ է ուզում ընտրողը, ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը. Հեռանկար բանավեճ

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԿԸՀ հայտ ներկայացրեց 19 քաղաքական ուժ, որից երկուսը դաշինք, 17-ը՝ կուսակցություն: Չափերով ու բնակչությամբ ոչ այնքան մեծ Հայաստանում այսքան կուսակցությունների մասնակցությունը փոքր-ինչ տարակուսանք առաջացրեց: Թե դրանցից որոնք կշարունակեն պայքարը, ցույց կտա ժամանակը: Բայց ի՞նչ են առաջարկում հին ու նոր կուսակցությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախահայերի վերադարձի իրավունքը հաստատող Եվրախորհրդարանի բանաձևը ճգնաժամ է հարուցել Բաքվի ու Բրյուսելի հարաբերություններում

Եվրոպական խորհրդարանը երեկ բանաձև ընդունեց, որն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կայունությանը։ Ինչպե՞ս են արձագանքել Բաքվում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվում տեղեկացված են եղել այն մասին, որ Ստրասբուրգում պատրաստվում է ահա այդպիսի բանաձև, հավանաբար տեղեկացված են եղել նաև բովանդակության մասին: Համենայն դեպս քվեարկությունից երկու օր առաջ, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները, տարածել էր … Read more

Բոլորին թվում է, թե 2018-ին իջևանցի Նիկոլն է եկել իշխանության՝ ո՛չ․ Կարեն Մաճկալյան

Հայաստանի գործող իշխանությունները ներկայացրել են նոր կենսաչափական անձնագրեր, որոնց վրա Խոր Վիրապը պատկերված է այնպիսի ռակուրսից, որ չերևա Արարատ լեռը։ Թեմայի շուրջ այսօր՝ մայիսի 1-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք վերլուծաբան Կարեն Մաճկալյանի հետ։ Անդրադարձել ենք նաև Արարատ-Արագած, Արցախ-Արծվաշեն, արցախցիներ-300․000 ադրբեջանցիներ համեմատություններին, Շահին Մուստաֆաևի Հայաստան այցին, գալիք ընտրություններին և մի շարք այլ թեմաների։ Հարցազրույցը՝ տեսանյութում։

«Ջերմուկ» հանքային ջրի դեմ արշավը ՌԴ-ում շարունակվում է․ ինչով է պատճառաբանվում վաճառքի արգելքը

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» hանքային ջրի ևս մեկ մեծ խմբաքանակի վաճառքը: «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը պարզաբանումներ է տվել պատճառների մասին:  Ընդարնապես արգելվե՞լ է «Ջերմուկ»-ի վաճառքը Ռուսաստանում, թե՞ խոսքը կոնկրետ խմբաքանակների մասին է: «Հայտարարվել է, որ կոնկրետ խմբաքանակի տարածման վերաբերյալ սահմանափակումներ կան: Հիշեցնեմ՝ ապրիլի 27-ին 340 հազար շշի տարածումն էր արգելվել մինչև հետաքննության ավարտը, այս անգամ փաստորեն շատ … Read more

Ի՞նչ նրբերանգներով են աչքի ընկնում նախընտրական գործընթացները. Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցը

Օրեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքներին: Սոցիալական քաղաքականության ու այլ հարցերին է անդրադարձել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչպե՞ս է կայացվել Հայաստանում ու Վրաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան սոցցանցի իր էջում լավ լուրով է կիսվել: Նա տեղեկացրել է այն մասին, որ Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թ.-ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Ինչպե՞ս է կայացվել որոշումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Գաղափարն առաջացել էր դեռևս 2024թ.-ին, երբ Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտով հանդես եկան՝ այդ առաջնությունը Երևանում … Read more

Որտեղի՞ց և ի՞նչ սպառնալիքներ կան և ինչպե՞ս է իշխանությունը պատասխանում ընդդիմության պնդումներին

Նախընտրական այս շրջանն առանձնանում է ոչ միայն ակտիվ քաղաքական պայքարով, այլև տեղեկատվական դաշտում նկատվող լարվածությամբ։ Ավելի հաճախ են բարձրաձայնվում հիբրիդային հարձակումների, ապատեղեկատվության և ֆեյք էջերի միջոցով իրականացվող ազդեցությունների մասին, որոնց միջոցով, ըստ տարբեր գնահատականների, փորձ է արվում ազդել հանրային կարծիքի ձևավորման և քաղաքական գործընթացների վրա։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ՝ ինչպիսի՞ սպառնալիքների առաջ է կանգնած … Read more

Արդյո՞ք «Ջերմուկի» վաճառքի արգելքը Ռուսաստանում քաղաքական ենթատեքստ ունի

Ռուսաստանում արգելվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի մեծ խմբաքանակի վաճառքը: Պատկան մարմինները պնդում են, որ այդ քայլը թելադրված է սպառողների առողջությանը սպառնացող վնասը կանխելու ցանկությամբ: Ի՞նչ վնասի մասին է խոսքը. թեմայի վերաբերյալ մանրամասներ է հաղորդել Արտյոմ Երկանյանը: «Ապրանքների որակին հետևող Роспотребнадзор  գերատեսչությունը տարածել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ  «Ջերմուկի» մի մեծ խմբաքանակը Ռուսաստան … Read more

Այդ մարդու ոսկորները քաղցած են, այլ բան չի պատկերացնում, քան լափելը․ Աղվան Վարդանյան

  Ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հաջորդ օրը Երևանում «խորոված փարթի» էր, իշխանությունները նշում էին «քաղաքացու տոնը»։ Թեմայի շուրջ այսօր՝ ապրիլի 28-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։ Անդրադարձել ենք նաև «Ջահերով երթին», «Հայաստան» դաշինքի քարոզարշավներին, գալիք ընտրություններին, քաղաքացիների սպասելիքներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին և մի շարք այլ հարցերի։ Հարցազրույցը՝ … Read more