Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան սոցցանցի իր էջում լավ լուրով է կիսվել: Նա տեղեկացրել է այն մասին, որ Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թ.-ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Ինչպե՞ս է կայացվել որոշումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:
«Գաղափարն առաջացել էր դեռևս 2024թ.-ին, երբ Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտով հանդես եկան՝ այդ առաջնությունը Երևանում և Թբիլիսիում միաժամանակ անցկացնելու նախաձեռնությամբ: Երեկ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացրեց ՖԻՖԱ-ի խորհուրդը: Նիստը գումարվել էր Կանադայում: Մի շարք երկրներ պատրաստվում էին նույնպես հայտ ներկայացնել այդ մրցաշարն իրենց երկրներում անցկացնելու վերաբերյալ, սակայն հավանաբար հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտի ծանրակշիռ, համոզիչ լինելը, ի վերջո պաշտոնական հայտ այդպես էլ չներկայացրեցին»,-ասել է Երկանյանը:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են այս որոշմանը վերաբերվել Ադրբեջանում: Իսկ սովորաբար Հայաստանն ու Ադրբեջանը խանգարում են իրար միջազգային մրցաշարերի անցկացման հարցում: Ի՞նչ է պետք անել առաջնությունը պատշաճ ձևով անցկացնելու համար:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: