Ռուսական ազդեցության գործակալները ռեալ ուժ չեն ներկայացնում Հայաստանում․ Աբո Չափարյան

«Հեռանկարն» այսօր հեռավար հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, Ամերիկա-հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի հիմնադիր փոխնախագահ Աբո Չափարյանին։ Անդրադարձ է եղել ԱՄՆ-ում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությանը, դրա վերաբերյալ քաղաքական և հասարակական շրջանակների մեկնաբանություններին։ Անդրադարձ է եղել նաև ներհայաստանյան զարգացումներին։ Ինչո՞ւ գալիք խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև գերտերությունների համար։ Հայաստանյան ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի հաղթանակն է ավելի … Read more

Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» ընտրողին. զրույց Գոհար Մելոյանի հետ

Այս շաբաթ հայտնի դարձան այն 19 քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ ուժերից 2 -ը դաշինք են: Նրանցից մեկը «Ուժեղ Հայաստանն» է: «Հեռանկարում» է «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Պատմական արդարությո՞ւն, թե՞ քաղաքական պրագմատիզմ. Հեռանկար բանավեճ

111 տարի անց ինչպե՞ս են ազդում Մեծ եղեռնի հետևանքները հայի հոգեբանության վրա: Տեղի՞ն է արդյոք խոսել ցեղասպանության ճանաչման թեման պատմաբաններին թողնելու հնարավորության մասին, թե՞ սա քաղաքական ու իրավական խնդիր է: Ընդունելի կլինի՞ մեզ համար հրաժարվել ցեղասպանությունը ճանաչելու պահանջից Թուրքիայի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ հաստատելու դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում:

Պատմական հիշողությունը որպես հանցագործությունների կանխարգելման գործիք. զրույց Հրաչյա Թաշչյանի հետ

Պատմական հիշողությունը միայն անցյալի մասին չէ․ այն նաև ներկայի պատասխանատվությունն է և ապագայի կանխարգելման կարևոր գործիք։ Ցեղասպանությունների մասին հիշողության պահպանումը, դրանց գիտական ուսումնասիրությունն ու միջազգային հանրությանը հասցնելը շարունակում են մնալ կարևորագույն առաքելություն։ Այս համատեքստում առանցքային դեր ունի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «Հեռանկարի» հյուրերից մեկն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ի՞նչ տրամադրություններ կան Թուրքիայում. Ստամբուլից հաղորդում է Բագրատ Էստուկյանը

Հայոց ցեղասպանության թեման շարունակում է մնալ ոչ միայն պատմական հիշողության, այլև արդիական քաղաքական և հասարակական քննարկումների առանցքում՝ հատկապես Թուրքիայի ներսում և հայ համայնքի համար։ Տարիների ընթացքում փոխվել են թե՛ հասարակական վերաբերմունքները, թե՛ խոսքի հնարավորության սահմանները, սակայն բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ բաց և զգայուն։ «Հեռանկար»-ի տաղավարում Ստամբուլից «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանն անդրադարձել է Թուրքիայի … Read more

Կհամաձայնվե՞ն արդյոք Թբիլիսիի քաղաքային իշխանությունները Ազնավուրի անունով փողոց անվանակոչել

Վրաստանի մայրաքաղաքում, հավանաբար շուտով, փողոցներից մեկը կանվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով: Թբիլիսիի քաղաքապետարանում հարցը առարկայական քննարկման փուլ է անցել: Ո՞վ է նախաձեռնողը: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Նախ ասեմ, որ այդ նախաձեռնությունը միանգամայն տեղին  է՝ հաշվի առնելով այն, որ Շառլ Ազնավուրը Վրաստանի հետ սերտորեն կապված է եղել: Գիտենք, որ նրա հայրը՝ Միշան, ծնվել է … Read more

Հայաստանը դարձել է կայունության կղզի. ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հարցազրույցը

Անցյալ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն գործընկերության նոր ծրագիր են մշակում: Ինչպիսի՞ն կարող են լինել երկկողմ օրակարգն ու համագործակցությունը: Այս ու այլ հարցերին անդրադարձել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեվին Համիլթոնը «Շանթին» տված հարցազրույցում:

Ինչպե՞ս է Եվրոպան ՀՀ-ին օգնելու հաղթահարել սպառնալիքները. զրույց Թագուհի Ղազարյանի հետ

Նախնական երկու տարի ժամկետով Հայաստանում կտեղակայվի ԵՄ քաղաքացիական նոր առաքելություն, որն ունենալու է 20-30 ներկայացուցիչներ, որոնք աշխատելու են Երևանում։ Նրանք Հայաստանի համապատասխան նախարարություններին և կառույցներին տրամադրելու են ռազմավարական խորհրդատվություն արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը, կիբերհանցագործություններին, ինչպես նաև ընտրական և քաղաքական համատեքստում ապօրինի ֆինանսական հոսքերին հակազդելու համար։ Այս և ընտրական այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է … Read more

Ինչպիսի՞ն է տարածաշրջանային հակամարտության տնտեսական պատկերը. զրույց Սոս Խաչիկյանի հետ

Իրան – ԱՄՆ բանակցությունների նոր փուլի ֆոնին առավել զգայուն են տնտեսական գործընթացները: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն դրանք կարող են ունենալ մեզ վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հայաստանի քաղաքացիներին գայթակղում են մեծ փողերով՝ հավաքագելով Ուկրաինայի դեմ պատերազմելու համար

Սոցցանցերի հայաստանցի օգտատերերը վերջերս կասկածելի գովազդային ուղերձներ են ստանում: Նրանց առաջարկում են մեծ գումարների դիմաց հավաքագրվել Ռուսաստանի զինված ուժերում՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այդ երևույթը վաղուց էր ծանոթ, սակայն նման նամակներ հաճախ ստանում էին կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի խոցելի տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ իրենց լեզուներով: Վերջերս … Read more