«Ջերմուկ» հանքային ջրի դեմ արշավը ՌԴ-ում շարունակվում է․ ինչով է պատճառաբանվում վաճառքի արգելքը

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» hանքային ջրի ևս մեկ մեծ խմբաքանակի վաճառքը: «Ռոսպոտրեբնադզոր» գերատեսչությունը պարզաբանումներ է տվել պատճառների մասին:  Ընդարնապես արգելվե՞լ է «Ջերմուկ»-ի վաճառքը Ռուսաստանում, թե՞ խոսքը կոնկրետ խմբաքանակների մասին է:

«Հայտարարվել է, որ կոնկրետ խմբաքանակի տարածման վերաբերյալ սահմանափակումներ կան: Հիշեցնեմ՝ ապրիլի 27-ին 340 հազար շշի տարածումն էր արգելվել մինչև հետաքննության ավարտը, այս անգամ փաստորեն շատ ավելի մեծ խմբաքանակ է արգելվել, որն արտադրվել է անցած տարվա հոկտեմբերից մինչև այս տարվա մարտը: Ընդհանուր առմամբ «Ջերմուկ»-ի մոտ 1.5 մլն շշի վաճառքը Ռուսաստանում արգելված է»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ են ասում պատճառների մասին: Արդյո՞ք այս սահմանափակումները կապ ունեն Վլադիկավկազում հարուցված քրեական գործի հետ: Իսկ այլ երկրներում Ջերմուկը խնդիրներ ունեցե՞լ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Comment