Արցախահայերի վերադարձի իրավունքը հաստատող Եվրախորհրդարանի բանաձևը ճգնաժամ է հարուցել Բաքվի ու Բրյուսելի հարաբերություններում

Եվրոպական խորհրդարանը երեկ բանաձև ընդունեց, որն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կայունությանը։ Ինչպե՞ս են արձագանքել Բաքվում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Բաքվում տեղեկացված են եղել այն մասին, որ Ստրասբուրգում պատրաստվում է ահա այդպիսի բանաձև, հավանաբար տեղեկացված են եղել նաև բովանդակության մասին: Համենայն դեպս քվեարկությունից երկու օր առաջ, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները, տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ Բաքվի իշխանությունները քննարկում են Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու հարցը: Աղբյուրը նշում էր, որ հարցը քննարկվում է և վերջնական լուծումը կախված է նրանից, թե ինչ բովանդակություն կունենա Եվրախորհրդարանի բանաձևի վերջնական տեքստը: Եվ ահա այդ վերջնական տեքստը ադրբեջանցիներին, կարծում եմ՝ վերջնականապես հիասթափացրեց, քանի որ տեքստում պահպանվեցին բոլոր այն կետերը, որոնց Ադրբեջանը դեմ էր. առաջինը հայ ռազմագերիների՝ առանց որևէ նախապայմանի ազատ արձակելու պահանջը, 2-րդը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը, 3-րդը՝ արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը՝ միջազգային բոլոր երաշխիքներով և 4-րդը՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելը՝ հայկական պատմական և քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու համար»,-ասել է Երկանյանը:

Կոնկրետ ի՞նք քայլեր են ձեռնարկել ի պատասխան: Ինչի՞ մասին է վկայում Եվրախորհրդարանի ահա այսպիսի սկզբունքային կեցվածքը: Արդյո՞ք Եվրոպայում կա կոնսենսուս՝ Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment