Ռուսաստանում արգելվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի մեծ խմբաքանակի վաճառքը: Պատկան մարմինները պնդում են, որ այդ քայլը թելադրված է սպառողների առողջությանը սպառնացող վնասը կանխելու ցանկությամբ: Ի՞նչ վնասի մասին է խոսքը. թեմայի վերաբերյալ մանրամասներ է հաղորդել Արտյոմ Երկանյանը:
«Ապրանքների որակին հետևող Роспотребнадзор գերատեսչությունը տարածել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ «Ջերմուկի» մի մեծ խմբաքանակը Ռուսաստան է ներկրվել պարտադիր նորմերի խախտմամբ: Եվ դա հաշվի առնելով, կոչ է արել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ հաշվի առնելով մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը: Թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են արձանագրվել, չի հիշատակվում: Բայց հետևելով այս կոչին, Честный ЗНАК կոչվող դրոշմավորման դաշնային համակարգը արգելել է «Ջերմուկի» մի մեծ խմբաքանակի վաճառքը Ռուսաստանի խանութներում»,-ասել է Երկանյանը:
Ինչի՞ հետ է սա կապված իրականում: Քաղաքական ենթատեքստ կա՞ այս ամենում: Միայն «Ջերմուկի՞» որակի վերաբերյալ բողոքներ ունի գերատեսչությունը, թե՝ նաև հայկական այլ ապրանքների արտահանումն էլ է վտանգված:
Մանրամասները՝ տեսանյութում: