Կաշառք բաժանողները, պատերազմ-խաղաղություն խոսույթն ու ընտրությունների մյուս առանձնահատկությունները․ «Շանթի» անդրադարձը

Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը մեր երկրում, ինչո՞վ է այն տարբերվում նախորդներից, ի՞նչ առանձնահատկություններ են ի  հայտ գալիս, ինչո՞վ են դրանք պայմանավորված և ինպե՞ս են ազդում ընտրողի ընկալումների և հոգեբանության վրա։ Հարցերի պատասխանները` առաջարկվող տեսանյութում։

Կարևոր ազդակ Մոսկվայի կողմից. ՌԴ արտգործնախարարությունը Հայաստանը դասել է այն պետությունների շարքին, որտեղ ռուսաստանցիները չեն կարող իրենց պաշտպանված զգալ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանը դասել է ոչ բարեկամական այն պետությունների շարքին, որտեղ ռուսաստանցիներին կարող է սպառնալ երրորդ երկրներ արտահանձնվելու վտանգը: Դիվանագիտական գերատեսչությունն այդ տեղեկությունը հաստատել է պաշտոնապես: Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել: «Ռուսաստանի արտգործնախարարության «Բազմակողմանի համագործակցության դեպարտամենտի» պետ Գրիգորի Լուկյանովը ռուսաստանյան պետական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանը դասվել է այն … Read more

Մենք խոստանում ենք 100 օր հետո կազմակերպել նոր ընտրություններ․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանց

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցին։ Արդյո՞ք 35 տարիների ընթացքում մեր երկրում ձևավորվել է նախընտրական պայքարի մշակույթ, քաղաքական ուժերը հասունացել են ընտրապայքարի համար, թ՞ե հակառակը։ Ինչ հավակնություններ ունի այս քաղաքական ուժը, արդյո՞ք «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեմ է նաև ինքն իրեն, որովհետև մտնելով քաղաքական պայքար «բոլորի» մաս է … Read more

Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

1․ Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան՝ երկիր, որը հաղթահարել է ներքին բաժանումները։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Ներկա իշխանությունները քայլեր են անում, որոնք հասարակությանը բաժանում են ամենազգայուն հարցերի շուրջ։ Չեմ հավատում, որ նման բևեռացված պայմաններում երկիրը կարող է զարգանալ։ Այդպիսի հարցերից մեկն եկեղեցին է։ Հայաստանում … Read more

«Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա

14 Մայիս, 2026 20:09 «Հրապարակը» գրում էԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Զելենսկու հայտարարություններն այն ռուբիկոնն էին, որից հետո ամենապրոհայկական տրամադրված գործիչներն անգամ Ռուսաստանում փոխեցին իրենց դիրքորոշումը։ Կրեմլյան քարոզիչներն այլեւս ամենօրյա ռեժիմով քննարկում են Փաշինյան-Պուտին մոտակա «ապահարզանը»։ Որքան էլ Փաշինյանը դեմ է այս ձեւակերպմանը, այն ավելի կոնկրետանում է, եւ հայկական թեման … Read more

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել. կպատժվե՞ն արդյոք տաճարը պղծած հանցագործները

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Անհայտ մարդկանց կողմից պղծվել են տաճարի բոլոր սրբապատկերները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Վանդալիզմի դեպքն արձանագրվել է մայիսի 12-ի գիշերը: Եկեղեցու տարածքից անհայտ անձինք դուրս են բերել բոլոր սրբապատկերները և եկեղեցական որոշ գույք՝ տեղափոխելով ոչ հեռու գտնվող աղբանոց և այնտեղ խառնել աղբի … Read more

Ի՞նչ է առաջարկում ընտրողներին ՔՊ-ն. զրույց Ալխաս Ղազարյանի հետ

Արդեն 6-րդ օրն է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ընթանում է նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք՝ ընտրապայքարի մեջ է մտել 19 քաղաքական ուժ: Տարբեր են մարտավարություններն ու նաև քարոզարշավի ակտիվությունը: Մի մասը նախընտրում է այդ քարոզարշավն ակտիվորեն իրականացնել սոցիալական ցանցերում, մի մասն էլ շրջել համայնքից համայնք և զրուցել քաղաքացիների հետ: Այդ ուժերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի պատգամավորության … Read more

Նորից փոքրամասնությունը խոսելու է, մեծամասնությունը՝ քվեարկելու․ «Շանթ»-ի անդրադարձը խորհրդարանի պատմությանը

Ինչեր ասես, որ չեն տեսել մեր խորհրդարանն ու խորհրդարանականները 36 տարիների ընթացքում՝ արյունոտ ոճիր, հաշվեհարդար ու ձեռնամարտ, փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ։ Խորհրդարանում ու խորհրդարանական տեղերի համար պայքարում, իհարկե, չպետք է տեղ լինի բռնությանն ու կոպիտ, գռեհիկ խոսքին։ Չնայած այս ամենին, իսկական օրենսդիրները իրենց գործը կատարել են պատշաճ։ Շուրջ 9000 որոշում, 7000-ից ավելի օրենք ու 1500 … Read more

ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունները փակուղի են մտնում. Դոնալդ Թրամփը քննարկում է պատերազմը վերսկսկսելու հնարավորությունը

Իրանա-ամերիկյան պատերազմի վտանգը կտրուկ աճել է: ԱՄՆ նախագահը համարում է, որ Իրանի հետ բանակցությունները փակուղի են տանում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը մազից է կախված: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է վերսկսել Իրանի դեմ պատերազմական գործողությունները: Մինչդեռ ուրբաթ օրը Թրամփը կարծես լավատեսորեն էր տրամադրված. ի՞նչ է … Read more

Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում ընտրողին ԴՕԿ կուսակցությունը. զրույց Լևոն Բաղդասարյանի հետ

Հունիսի 7 -ին կայանալիք խորհրդրանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ընթացքի մեջ է: Ընտրողին նախընտրական առաջարկն է ներկայացրել  «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ, «ԴՕԿ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լևոն Բաղդասարյանը: Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում։