Արդեն 6-րդ օրն է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ընթանում է նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք՝ ընտրապայքարի մեջ է մտել 19 քաղաքական ուժ: Տարբեր են մարտավարություններն ու նաև քարոզարշավի ակտիվությունը: Մի մասը նախընտրում է այդ քարոզարշավն ակտիվորեն իրականացնել սոցիալական ցանցերում, մի մասն էլ շրջել համայնքից համայնք և զրուցել քաղաքացիների հետ: Այդ ուժերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի պատգամավորության թեկնածու Ալխաս Ղազարյանն էլ հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում:
Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում։