Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով․ 4-6 աստիճանով կտաքանա

7 փետրվարի 2026 – 12:01 AMT PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 7-8-ին … Read more

Միքայել սրբազանը դեռ Գյումրի չի գնալու • Tribune.am

Երեկ՝ Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել սրբազանի  խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով, այսինքն՝ այլևս չի մնալու բանտային կալանքի տակ։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սրբազանը դեռ տուն չի գնալու․ երեք օրից նախատեսված է նրա երկրորդ վիրահատությունը, և որոշում է կայացրել, որ միայն վիրահատությունից հետո, երբ լիովին կապաքինվի, … Read more

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է. Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող … Read more

3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին այցելել է Տավուշի մարզում գործող «Դիլի» կաթնամթերքի գործարան: Այցին մասնակցել են նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել խոշոր անասնաբուծական համալիր, որը նախատեսված կլինի 600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն … Read more

«Մեր եկեղեցիները վտանգի տակ են, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են մեր հայրենակիցները». Տեր Վրթանեսը դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Նամակում ասվում է․ «Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն … Read more

Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ … Read more

Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա

Հասարակություն 7 Փետրվար, 2026 11:17 Փետրվարի 3-ից 6-ը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Երևանի Ռուսական տան աջակցությամբ, ՌԴ ֆուտբոլային միության և ՌԴ ֆուտբոլային Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները այցելեցին Հայաստանի Հանրապետություն: Այցի ծրագիրը նվիրված էր սպորտի ոլորտում հայ ռուսական համագործակցության զարգացմանը և ֆուտբոլի հանրահռչակմանը որպես մարդասիրական հումանիտար երկխոսության արդյունավետ գործիք։ Ռուսական պատվիրակության … Read more

Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

7 փետրվարի 2026 – 11:16 AMT PanARMENIAN.Net – Փետրվարի 7-ի 10:55-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ճանապարհը, Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, … Read more

Արտառոց դեպք՝ Արարատում, 47-ամյա տղամարդը մեքենայում շանտաժով uեքuուալ գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից … Read more