Միքայել սրբազանը դեռ Գյումրի չի գնալու • Tribune.am

Երեկ՝ Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել սրբազանի  խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով, այսինքն՝ այլևս չի մնալու բանտային կալանքի տակ։ Գրում է «Հրապարակ»-ը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սրբազանը դեռ տուն չի գնալու․ երեք օրից նախատեսված է նրա երկրորդ վիրահատությունը, և որոշում է կայացրել, որ միայն վիրահատությունից հետո, երբ լիովին կապաքինվի, նոր կվերադառնա Գյումրի:

Leave a Comment