7 փետրվարի 2026 – 11:16 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 7-ի 10:55-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ճանապարհը, Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Քուչակ-Ապարան ճանապարհին բուք է։
Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։