ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկման, որի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի։ Ելույթի կարևոր հատվածները ներկայացնում ենք ստորև Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել։ Բենզինի ներմուծման մենաշնորհը դե յուրե հաղթահարել ենք։ Ասում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ … Read more

6-րդ պատժախուցն իր «կենդանական աշխարհով» ու հակասանիտարական զուգարանով․ Սամսոնյանը նկարագրել է իր 4 քմ-անոց խուցը

Այսօր լրանում է հացադուլիս 6-րդ օրը, և քանի որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել էր իմ 4 քմ-անոց խցի «կենդանական աշխարհին», որոշեցի պատմել 6-րդ պատժախցի մասին․ «Արմավիր» ՔԿՀ-ից գրում է AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: «Ամենաառաջինն ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար այս անմարդկային պայմաններն ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում։ Ավելին, ռեժիմի … Read more

Մեր հայ զինվորն ինձ ասում ա՝ «կանգնի, որ թշնամին անցնի»․ Շուռնուխի բնակիչ

14 Հունվարի, 2026   «Ես Շուռնուխից եմ, մեր հայ զինվորն ինձ ասում ա՝ «կանգնի, որ թուրքը անցնի»։ Իմ ճամփով թուրքն անցի, ես կանգնեմ։ Մեր հողի ճամփով ես իմ երեխեքի հետ կանգնեմ, որ թուրքն անցնի»,- այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Շուռնուխի բնակիչը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Հաստատվել է 2026-ի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 … Read more

«Շտապբուժօգնությունը» 2025-ին Երևանում սպասարկել է ավելի քան 300,000 կանչ

14 հունվարի 2026 – 13:42 AMT PanARMENIAN.Net – «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է մոտ 307,000 կանչ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ «Սպասարկել ենք մոտ 307 հազար կանչ, ինչը մոտ 3 տոկոսով ավելի է եղել 2024 թվականի համեմատ։ Ավելացումը հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության … Read more

Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել․ NEWS.am

NEWS.am․ Հայաստանում հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ պետական մարմիններում շարունակվում են շռայլ պարգևավճարներ բաշխել: Պարզվում է Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին հատկացված պարգևավճարների չափը, նշենք, որ այս գումարով՝ օրինակ հնարավոր էր Երևանում չորս մանկապարտեզ հիմնանորոգել, վերակառուցել … Read more

ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու գործով. նախաքննությունն ավարտվել է

14 Հունվարի, 2026 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ … Read more

«Երևանի ավտոբուս»-ը տրանսպորտի աշխատանքի մասին հայտարարություն է արել

«Երևանի ավտոբուս»-ը տրանսպորտի աշխատանքի մասին հայտարարություն է արել Եղանակային անբարենպաստ պայմաններով և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությամբ պայմանավորված, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ․ տեղեկացնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։ «Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։ Իսկ հասարակական տրանսպորտի ողջ … Read more

Փրկարար ծառայությունը համալրվել է նոր սերնդի ամենագնացներով և հրշեջ-փրկարարական մեքենաներով

14 հունվարի 2026 – 12:59 AMT PanARMENIAN.Net – Փրկարար ծառայության նյութատեխնիկական պարկը համալրվել է նորագույն հրշեջ-փրկարարական մեքենաներով և բազմաֆունկցիոնալ ամենագնացներով։ Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին, հայտնում է ՆԳՆ-ն: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ նոր տեխնիկան, … Read more

Երևանից սկսած՝ բոլոր ճանապարհները գտնվում են վթարային, անմխիթար վիճակում. «Վարորդի ընկեր» ՀԿ

14 Հունվարի, 2026 «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել առավել զգոն, ուշադիր և զիջող։ Երթևեկեք առանց արագությունը գերազանցելու, քանի որ Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային, անմխիթար վիճակում։ Քաղաքապետարանի կողմից որևէ էական աշխատանք չի իրականացվել, իսկ ճանապարհները փաստացի մատնված են անգործության։ Այս անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով … Read more