Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Մոլդովոկան փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել … Read more

Հունվարի 1-ից «Շողակաթ»-ի գործունեությունը դադարեցվում է

2026 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է «Շողակաթ» հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության գործունեությունը։ Որոշումը հետևանք է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, որոնց համաձայն կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։ Դեռևս հոկտեմբերի 2-ին Կառավարությունը հավանություն էր տվել օրենքի փոփոխությունների նախագծին, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։ Գործող կարգավորմամբ հանրային հեռարձակողները 3-ն էին՝ Հայաստանի հանրային … Read more

2026–ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի 10.000– 15.000 դրամ` կախված համայնքից։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։ Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ … Read more

Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին

Տոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ հորդորելով վարորդներին զգոնություն պահպանել։   «Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը վտանգում են ոչ միայն մեր, այլև մեր … Read more

Անվճար շտապօգնություն կանչելը սահմանափակվել է

Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում այս մասին ասել է Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։ Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում։ Հակոբյանի խոսքով` գոյություն ունեն բազմաթիվ բացառություններ, … Read more

Տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել

Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա … Read more

Առատ ձյուն ու բուք. ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14- 18 աստիճանով։Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի … Read more

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածի տարածաշրջանում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, … Read more

Աստված չի սիրում վատնողներին․ Իրանի նախագահը կոչ է արել «խնայողաբար օգտագործել» էլեկտրաէներգիան

Երեկ երեկոյան, որտեղ ես մնում էի, մի սենյակում 14 լամպ էր վառվում, մինչդեռ մեկը բավարար էր․ այսօր ելույթ ունենալիս ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ջեռուցումն այնքան ուժեղ էր, որ պատուհանը բաց էինք թողել՝ վատնելով ջերմությունը։ Կերեք և խմեք, բայց մի՛ վատնեք, որովհետև Աստված չի սիրում վատնողներին»,- ասել է նա։

Արսեն Թորոսյանը և Նարեկ Մկրտչյանն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Այցի ընթացքում նրանք ներկա են գտնվել մանկատանը կազմակերպված տոնական միջոցառմանը, շփվել են երեխաների հետ և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ։