Ավարտին են մոտենում Շիրակի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Նշենք, որ Շիրակի մարզում ներկայումս ընթացքի մեջ են 14 դպրոցների նոր կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 23 միլիարդ 512 միլիոն 376 հազար դրամ արժեքով։ Միաժամանակ վերանորոգվում են 29 դպրոցներ և մեկ մարզադահլիճ՝ շուրջ 7 միլիարդ 700 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Գյումրիում վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների թիվը հասնում է 15-ի։

Նախարար․ Ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն

21 հունվարի 2026 – 18:52 AMT PanARMENIAN.Net – ՀՀ-ում ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նաև հայտնել է, որ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է, հայտնում է 1lurer.am-ը: «Կամավոր ատեստավորման արդյունքներն ամբողջությամբ … Read more

Անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն. Ժաննա Անդրեասյան

Երբեք պետությունն այսչափ ուշադրություն չի տրամադրել հուշարձանների պահպանության ոլորտին. անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին: «2018 թվականին մենք հուշարձանների պահպանությանը բյուջեից ընդամենը ունեցել ենք հատկացում 127 մլն-ի չափով, 2025-ին մենք արդեն խոսում ենք 1.4 մլրդ դրամի մասին: Անգամներով … Read more

Այս տարվա հունվարին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել՝ սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների երաշխավորմանը: Նա տեղեկացրել է՝ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դիմում են ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց իրականացրած կրթական ծրագիրը: Այս ընթացքում շուրջ 800 ծրագիր է երաշխավորվել, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, շուրջ 10 անգամ ավելի է, քան նախկինում … Read more

Շնորհակալություն բոլորին՝ բացի անմիջական ղեկավարից․ հրաժարական տված փոխնախարարը «զեղչել» է Արսեն Թորոսյանի անունը

Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում․ Facebook-ի իր էջում գրել է փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնել կառավարական կաբինետի տարբեր ներկայացուիչների։ ABCMedia-ն նկատեց, որ արդեն նախկին փոխնախարարի՝ գործընկերներին ուղղված շնորհակալության ցանկում չկա նախարար Արսեն Թորոսյանի անունը։ «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու … Read more

Երևանում երթևեկության փոփոխություն կլինի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  հունվարի 24-ից Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետտարանից։ The post Երևանում երթևեկության փոփոխություն կլինի appeared first on Yerevan Today.

Ուզում ենք ունենալ անարատ, որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. վարչապետ

Պետական կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունների նպատակն է ունենալ անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա՝ «զրո կոռուպցիա» քաղաքականության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամտային մասը աճել է ավելի քան 130 տոկոսով։ Նա նշել է, որ 2025 թվականի … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝ Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Ֆրանսիան կոչ է անում ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Ֆրանսիան կոչ է արել ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում․ գրում է Euronews-ը։ «Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ», – հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։ Հայտարարությունն արվել է Գրենլանդիայի շուրջ լարվածության աճի ֆոնին։      

ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհայտ կորածների և գերիների հետ կապված խնդիրները

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ … Read more