Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով


Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, հունվարի 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։


Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ըն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:


Առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները՝ այստեղ։

Leave a Comment