Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ղեկավարության հետ քննարկում են գործադուլավորների պահանջները

Հունվար 21,2026 14:32

«Ազատություն». Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց պահանջները: Թե որքանով են ընդունելի աշխատակիցների՝ աշխատավարձի բարձրացման հետ կապված պահանջները, Շահնազարյանն ասաց՝ եզրահանգում կանեն բանակցություններն ավարտելուց հետո:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment