Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն անցել է  բարեհաջող

Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, նա հիմա վերականգնման փուլում է․ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև վերջերս Ստեփանակերտից Երևան տեղափոխված 10 քաղաքացիների առողջական խնդիրներին և նշել, որ պետությունը նրանց տրամադրում է անհրաժեշտ բուժօգնություն։

Առաջիկա օրերին՝ քամու ուժգնացում, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։   Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան … Read more

Ռուսաստանի հետ հաջորդ հանդիպման օրը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ամսաթիվը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ ինչպես գրում է ТАСС-ը, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ համաձայնագրում նշված է՝ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ «Ես չգիտեմ, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար կիրակի օրը։ Մենք … Read more

Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ  

30 Հունվարի, 2026 Շիրակի մարզի Ձորաշեն գյուղում տարիներ շարունակ ճանապարհների խնդիրները լուծում չեն ստանում, բնակիչների խոսքով արդեն անհնար է երթևեկելը, ավտոմեքենաները չեն դիմանում, ասում են հիմա ձմեռ է, առատ ձյունը ճանապարհները հարթել է, իսկ երբ օրերը տաքանան, նորից հին տաշտակն է լինելու։Ըստ վարչական ղեկավարի գյուղը դատարկվում է աշխատանքի, ժամանցի կենտրոնների բացակայության, հեռավորության պատճառով։ Նույնիսկ հարս … Read more

Հարցվածների 82%-ի կարծիքով՝ Երևանում խցանումներն ավելացել են

2025 թվականին Երևան քաղաքում խցանումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել․ հարցվածների 82%-ը նշել է, որ 2025-ին խցանումներն ավելացել են։ 4.5%-ը նշել է, որ խցանումները պակասել են, 11,6%-ը նշել է, որ մնացել է նույնը․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է MPG-Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։ «Տեսնում ենք, որ անկախ նրանից, որ ջանքեր են թափվում, որպեսզի խցանումները … Read more

Օդի աղտոտվածությունն ու խցանումները՝ Երևանի ամենակարևոր խնդիր․ հարցում

Երևանի ամենակարևոր խնդիրը վերաբերում է օդի աղտոտվածությանը․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է MPG -Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։ Օդի աղտոտվածության ու բնապահպանական խնդիրները նշել է հարցվածների 29.6%-ը։ Խցանումները նշել է 26.5%-ը, ճանապարհների վատ վիճակը՝ 22.6%-ը, աղբահանության խնդիրը՝ 16.3%-ը, հասարակական տրանսպորտի խնդիրը՝ 15%-ը։ 8.7%-ը նշել է ձնամաքրման աշխատանքները, քաղաքի մաքրությունը՝ 7.8%-ը, գնաճ՝ ինֆլյացիան՝ 6%-ը, … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց

30 Հունվարի, 2026 Հունվարի 26-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 30-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 67 … Read more

Գագաթնակետին հասնելուց հետո ոսկու գինը կտրուկ իջել է

Հասարակություն 30 Հունվար, 2026 12:34 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հունվարի 29-ի առևտրի ժամանակ ոսկու գները գրանցեցին հոկտեմբերից ի վեր ամենանշանակալի անկումը։ Օրվա սկզբին ունցիայի արժեքը 5,500 դոլարից  մի փոքր ավել էր։ Նոր բարձրակետին հասնելուց հետո այն  5.7%-ի անկում է … Read more

Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար. նախարարի պարզաբանումը

Հասարակություն 30 Հունվար, 2026 12:26 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, ապա այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և քաղաքացուն օգնում են գործընթացն իրականացնել: Այդ մասին Ազգային … Read more

Այսօր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) ծննդյան օրն է

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1990 թվականից Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար մասնակցել է Տավուշի, Նոյեմբերյանի, Զանգեզուրի, ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քարվաճառի շրջանների … Read more