«Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․

Հասարակություն 30 Հունվար, 2026 10:00 Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ» խորագրով հերթական հայրենասիրական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 90-ականների, Ապրիլյան քառօրյայի և 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած քաջ մարտիկների սխրանքները։    Մասնաճյուղի … Read more

Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել՝ ընդգծելով, որ չէր ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։    «Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի … Read more

Շերամի փողոցի խոշոր հրդեհը՝ լուսանկարներով

Երեկ՝ հունվարի 29-ին, հրդեհ էր բռնկվել Շերամի փողոցի անձեռոցիկի արտադրամասի պահեստում։ Ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության՝ դեպքի վայր են մեկնել ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ «Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։10-ին» ,- տեղեկացնում են ծառայությունից։ Խոշոր հրդեհը ներկայացնում ենք լուսանկարներով։

Եղանակը զգալի կտաքանա․ Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Չնայած առաջիկա օրերին սպասվող տեղումներին եղանակը զգալի կտաքանա, այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով։ Տեսանյութն՝ այստեղ Հետևեք մեզ՝ այստեղ

Չնայած առաջիկա օրերին սպասվող տեղումներին՝ եղանակը զգալի կտաքանա․ վաղվանից մինչև փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Վաղը երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջանից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը՝ ներառյալ։ Այս մասին ասել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Բայց, քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովի շրջանից Հարավարևմուտքից իր հետ բերում է տակ … Read more

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով, առանձին հատվածներում նաև մառախուղով։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ … Read more

Տավուշում գործարկվելու է շչակ, խնդրում ենք չանհանգստանալ․ ՆԳՆ

Հունվարի 30-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը «Խնդրում ենք չանհանգստանալ»,- հորդորում են ծառայությունից։  

Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հունվարի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն հունվարի 22-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի բակում իր ընկերոջ, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա … Read more

Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն … Read more